English 03/02/2022

Նախադասությունները դարձրեք հարցական, ժխտական։

There are many tables in the room.
Are there many tables in the room?
There are no tables in the room.

It is a beautiful flower.
Is it a beautiful flower?
It is not a beautiful flower.

I am an English teacher.
Am i an english teacher?
I am not n english teacher.

We can read English books.
Can we read English books
We cannot read English books.

She can skip well.
Can she skip well.
She cannot skip well.

Օդը պետք է մաքուր լինի

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Շատ կարևոր է մաքուր օդը կենդանի օրգանիզմների շնչառության համար
  2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:
    Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին:
  3. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:
    Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը:
  4. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
    Ւչ, ւրւվհետև այն վնասակար գազեր է արտադրում.

Մայրենի Հարցարան 1 — 31/01/2022

  1. Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները

Ընկուզենի — Ընկույզ

Ծուլություն — ծույլ

Փութաջան — փույթ, ջան

Ջրազուրկ- ջուր, զուրկ

Գուժել — գույժ

Լուսանալ — լույս

Ձնաբուք — ձյուն, բուք

2. Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորիր այնպես, որ նոր բառ ստանաս:

Ափսե-փեսա, գեր-երգ,սարդ-դարս, վիճակ-կավիճ, թանաք-քաթան, կանթ-թանկ, նուշ-շուն, մականնամակ, հյուս-հույս, մուկ-կում, տեգ-գետ, ուլ-լու, թութ:

3. Բառերի սկզբից և վերջից ավելացրո՛ւ մեկական հնչյուն և նոր բառ ստացիր:

Վազ-վազել, կար-կարոտ, շուն-աշուն, ական-մեկական, վար-վարել, բար-բարել, հեր-հերկել, որ-որակ:

4. Տրված հնչյուններնն այնպես դասավորիր, որ բառեր ստանաս:

Ա մ ի ք-քամի

Ռ ա թ ո –աթոռ

Ռ ե ձ ք —ձեռք

Կ ա ժ բ ա –բաժակ

Ղ ն ի ա կ-կաղին

Ք ո ս խ-խոսք

Տ ք ի մ —միտք

Ր ի պ ն ա –պանիր

Կ չ ա կ ա –կակաչ

Մաթեմատիկա 31/01/2022

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի 

  1. Կատարի՛ր բաժանում 
  • 451200 : 1410 = 320
  • 138930 : 4210 = 33
  1. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով 
  • 4515: 301 = 15
    15×301=4515
    15×4515=301
  • 2940 : 245 = 12
    12×245=2940
    12×2940=245
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը 
  • 202 x * =4646 
    4646:202=23
  • 25344 = * x 72 
    25344:72=352
  • 10002 = * + 5030 
    10002-5030=4972
  • 70486 — * = 5200 
    70486-5200=65286

Մայրենի

2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
Շավիղ — արահետ, մանուկ — երեխա,շքեղ — ճոխ, չքամ — աղքատ, հարուստ — ունևոր, վերջալույս — մայրամուտ, մարմանդ — դանդաղ, ալևոր — ծեր;

3. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ-թռչել, ներս ընկնել-փոսանալ, լաց լինել — լացել, թիկն տալ — հենվել։

Մաթեմատիկա

Վերջից լուծվող խնդիրներ

1. Եթե Աշոտի մտապահած թվին ավելացնենք 2 և ստացված գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
(X+2):3=34
34×3=102
102-2=100
X=100
2. Եթե Գայանեի մտապահած թվից հանենք ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք Գայանեի մտապահված թիվը։
(X-10)x5=125
125:5=25
25+10=35
X=35
3. Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
X+127-89=111
111+89-127=73
X=73
4. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք Նարեի մտապահված թիվը։
Xx3+83=419
419-83 = 336
336:3=112
X=112

5. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։
(Xx2-14):5=60
60X5=300
300 +14 = 314
314:2=157
X=157

6. Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք 10-ով, կստանանք 200։
Xx2-10=200
200+10=210
210 : 2 =105

7. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։
Xx4-20=2020
2020+20 =2040
2040:4 =510
X=510

English

My Friends

I have many many friends. They have beautiful names, such as Hayk, Lilit, Ruzanna, Harut and Eliza. They are all eight years all. My friends live in Yerevan, Armenia. We like to play on our phones. From my friends only Ruzanna got a dog. She loves her dog. I don’t have any pets in my house, but my cousins do. I am a very good friend to my friends and they are also good, so we are best friends.

Նուկիմ քաղաքի խելոքները

ԱվետիքԻսահակյան

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափէառնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդիեննստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վարէբերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխենտալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրաենպրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործականաշխատանք

  • Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։
    Ափ է առնում — Ձեռքն է առնում, բուռը՝ ձեռքն է վերցնում:
     խորհրդի են նստում — ժողով են անում
    Վար է բերում — իջեցնում է
    գլուխ են տալիս — խոնարհվում են
    վրա են պրծնում — հարձակվում են
  • տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։
    հարայ-հրոցով, պատգամ, քսակ, Տաքդեղ, պատգամավոր, սալան, խուրջինի
  • Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։
    միամիտ, անխելք
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։
  • Բնութագրի՛ր թագավորին։
  • Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։
  • Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․
  • Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։
  • Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։
  • Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

Լրացուցիչընտանեկանառաջադրանքընտանեկանռադիոթատրոն

Հեքիաթը դերերով կարդացե՛ք և ձայնագրե՛ք։